Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության գնալու մեջ որևէ խնդիր չի տեսնում

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության գնալու մեջ որևէ խնդիր չի տեսնում
05.07.2018 | 13:09

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) պաշտոնապես դեռևս չեն ստացել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հրավերը, և քանի դեռ փաստաթուղթը չեն ստացել, չի կարող մեկնաբանել Քոչարյանի վկայի կարգավիճակ ստանալու` ՀՔԾ հայտարարությունը։ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը կառավարության նիստից առաջ ասաց, որ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա։ Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց՝ բազմիցս նախկինում նշել են, հիմա էլ պնդում են, որ հարցաքննության գնալու մեջ Ռոբերտ Քոչարյանը որևէ խնդիր չի տեսել և չի տեսնում։

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ